Tert.am-ը գրում է.

Թուրքիան շարունակելու է ռազմական գործողություններն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի:

Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, Դավութօղլուն նշել է, թե երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ահաբեկիչները կարծել են, թե երկիրը թուլացել է, սակայն «դա այդպես չէ»:

«Թուրքիայի իշխանությունները պատրաստ են ցանկացած սադրանքի պատասխան տալ: Մենք պատրաստ ենք համաժամանակյա գործողություն իրականացնել ոչ թե 3, այլ, եթե հարկ լինի, 33 ահաբեկչական խմբավորման դեմ»,-ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ից Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցնում Իրաքի տարածքում գտնվող PKK-ի բազաներին, ինչպես նաև Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել