Այս տարի Հայաստանում երաշտ չկար, անձրևները բավական առատ են եղել, բայց ջրամբարները չեն լցվել ամբողջությամբ: Այդ նպատակով առաջիկայում ներկայացվելու է չորս-­հինգ ջրամբարի կառուցման նախագիծ:

Ներկայումս Սևանի լճի մակարդակը գտնվում է 1954 նիշի վրա, որն 9 նիշով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն աշխատանքների շարունակական լինելը հնարավորություն կտա առավել բարելավել այն:

Պատվարների կառուցման արդյունքում ջրամբարների թիվը Հայաստանում հասնում է 80­-ի, իսկ նրանց ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1 մլրդ խորանարդ մետր:

Ջրամբարներից առավել խոշորներն են Ախուրյանի, Ապարանի, Ազատի, Ջողազի, Տոլորսի, Կեչուտի ջրամբարները: Դրանցից 74-­ը մելորատիվ նշանակության են, իսկ 6-­ը` էներգետիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել