Tert.am-ը գրում է.

Չեչնիայի նախագահի մայրը՝ Այմանի Կադիրովան, բազմաբնակարան շենք է գնել, որպեսզի բնակարանները բաժանի 44 ընտանիքների, որոնք դուրս են հանվել այդ շենքից։ Կադիրովայի գլխավորած հիմնադրամը յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել է նաև 50.000-ական ռուբլի, գրում է ДНИ.ru-ն։

Չեռնորեչյե գյուղի բազմահարկ շենքի բնակիչներն անօթևան էին մնացել, քանի որ շենքի սեփականատերը ստացել էր նրանց դուրս հանելու իրավունք։ Սակայն իրավիճակին միջամտել է Այմանի Կադիրովան, ով գնել է շենքը, այնուհետև բանալիները բաժանել բնակիչներին։

«Այսօր Չեռնորեչյե գյուղում բնակարանների բանալի է հանձնվել 44 ընտանիքի։ Ավելի վաղ սեփականատերը դատարանի միջոցով հասել էր նրանց դուրս հանելու իրավունքին։ Իմանալով այդ մասին՝ Այմանի Նիսիևնան գնել է շենքը և բնակարանները հանձնել տվյալ ընտանիքներին։ Հիմնադրամը բոլոր ընտանիքներին հատկացրել է նաև 50.000-ական ռուբլի»,- գրել է Կադիրովը Instagram-ում։

Շենքի բնակիչների թվում է նաև մի երիտասարդ զույգ։ Բնակարանի հետ կապված խնդիրները քիչ էր մնացել խափանեին նրանց հարսանիքը, սակայն Կադիրովայի միջամտությունը փրկել է նրանց ապագա պսակադրությունը, գրում է լրատվամիջոցը։ Զույգի հարսանյաց արարողությանը մասնակցել է նաև Ռամզան Կադիրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել