Ժողովրդի միջից ոմանք մանուկներ բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին բերողներին։ Հիսուսն
ասաց.
- Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը։
Եվ իր ձեռքը դրեց նրանց վրա։ Ապա մեկնեց այդտեղից։

Եվ ահա մեկը մոտեցավ Հիսուսին և հարցրեց.
- Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարի գործ պետք է կատարեմ հավիտենական կյանքն ընդունելու համար։
Հիսուսը պատասխանեց.
- Ինչո՞ւ ես բարու մասին հարցնում ինձ. բարին մե՛կն է, միայն Աստված է բարի։ Եթե ուզում ես հավիտենական կյանքը մտնել, պահի՛ր պատվիրանները։
Նա հարցրեց.
- Ո՞ր պատվիրանները։
Հիսուսն ասաց.
- Հետևյալները. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, մեծարի՛ր քո հորն ու մորը» և «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»։
Երիտասարդն ասաց.
- Այդ բոլորը իմ մանկությունից ի վեր պահել եմ. ինձ դեռ ի՞նչ է պակասում։
Հիսուսը պատասխանեց.
- Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ինչ որ ունես, և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, և ապա արի՛ իմ հետևից։
Երիտասարդը երբ այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ հարուստ էր։
Հիսուսն իր աշակերտներին ասաց.
- Հաստա՛տ իմացեք, որ հարուստը շատ դժվար պիտի մտնի երկնքի արքայություն։
Ավելին եմ ասում ձեզ. պարանը շատ ավելի հեշտ կմտնի ասեղի ծակից, քան
հարուստը՝ Աստծու արքայություն։
Երբ աշակերտներն այս լսեցին, շատ զարմացան և հարցրին.
- Ուրեմն ո՞վ կարող է փրկվել։
Հիսուսը նայեց նրանց և ասաց.
- Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամեն ինչ կարելի է։
(Մատթեոսի ավետարան 19:13-26)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել