Մայրաքաղաքի փողոցներում արդեն կարելի է ավելի հաճախակի հանդիպել մեքենաների, որոնց վրա փակցված են հայ զինվորին շնորհակալություն հայտնող, զորակցող, աջակցող գրառումներ, ռազմահայրենասիրական գրառումներ, մեր նորօրյա ու հին հերոսների նկարներ և այլն: Մեքենաները նման ձևերով զարդարելու նպատակը, ինչպես Yerevan.Today-ի հետ զրույցում նշում էին այդ մեքենաներից մի քանիսի վարորդները, մեկն է` ինչ-որ կերպ աջակցել սահմանին կանգնած ու հանուն մեզ բոլորիս իրենց կյանքը չխնայող զինվորներին: Այս երևույթն արդեն դարձել է քաղաքացիական նախաձեռնություն, ստեղծվել է «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ֆեյսբուքյան էջը, հետագայում նախատեսվում են մի շարք միջոցառումներ` ավտոերթեր, մրցույթներ և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել