Շերտավոր խմոր՝ 500գր
նրբերշիկ՝ 500գր
քերած պանիր՝ 50գր (ըստ ցանկության)
ձու՝ 1 հատ
-------
Շերտավոր խմորը գրտնակով բացել 5 մմ հաստության շերտով, ապա կտրատել 1,5-2 սմ լայնության ժապավեններով:
Նրբերշիկների վրա պարուրաձև փաթաթել խմորի ժապավենը՝ նրբերշիկի ծայրի հատվածից մի փոքր թողնելով բաց: Ըստ ցանկության կարելի է նրբերշիկների վրա երկայնական կտրվածք անել և լցոնել քերած պանրով, որից հետո փաթաթել շերտավոր խմորի մեջ:
Կարկանդակները տեղափոխել պերգամենտայի թղթով պատված տապակի վրա, ապա քսել հարված ձուն:
Թխել ջեռոցում մոտ 20 րոպե 200 աստիճանում:
Կարկանդակը կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել