Մուկովիսցիդոզ կամ նույն ինքը՝ կիստոզային ֆիբրոզը, ժառանգական հիվանդություն է, որն ուղեկցվում է շնչառական օրգանների սուր խանգարմամբ։ Երևի չարժե ասել, որ այս հիվանդությամբ տառապող մարդիկ հեշտ չեն ապրում, իսկ 25–ամյա Բեն Մաջն առավել ևս, քանի որ նա այդ հիվանդությամբ ծնվել է։ 

20153004130926

Առողջության հետ խնդիրները Բենի մոտ ի հայտ եկան նրա ծնվելուց 7 ժամ անց։ Հենց այդ ժամանակ էլ բժիշկները տվեցին այդ դաժան ախտորոշումը։ Այդ ժամանակ վիրահատեցին նրա աղիները, և այդ պահից սկսած՝ երեխան պարտադիր պետք է դեղեր ընդուներ։

20153004130939

20153004130951

Նա դիետա էր պահում և պարտաճանաչ խմում դեղն ուտելուց առաջ։ Մեծանալով նա սկսեց ավելի մեծ ուշադրություն հատկացնել իր դիետային, իսկ բժիշկները պահանջում էին, որպեսզի մեծ քանակությամբ յուղալի ուտելիք ընդունի, ինչը դուր չէր գալիս Բենին։

20153004131000

Երբ տղան դարձավ 18 տարեկան, նա իր առողջությունը սեփական վերահսկողության տակ վերցրեց և սկսեց մարզասրահ հաճախել ու առողջ դիետա պահպանել։

20153004131009

Այդժամ նա նկատեց, որ պարբերաբար մարզումներն ու ճիշտ սնունդը լավացնում են ինքնազգացողությունը, և որ շաբաթական 5 անգամ մարզասրահ հաճախելը պահպանում է թոքերի գործունեության 98%–ը, ինչը շատ քիչ է հանդիպում մարդկանց մոտ։ 

20153004131020

Ժամանակի ընթացքում Բենը որոշեց, որ ցանկանում է մարզիչ աշխատել մարզասրահում և այդ կերպ վաստակել իր ապրուստը։

20153004131032

Բժիշկներն ապշած էին՝ տեսնելով, թե ինչպես սպորտն օգնեց տղային առողջանալ։

–Մարզումներն ինձ օգնում էին օգտագործել իմ թոքերը, ինչի արդյունքում այնտեղ լորձ չէր հավաքվում,– պատմում է Բենը։

Այսպիսով, հաճելին օգտակարի հետ համադրելով՝ կարելի է ասել՝ երիտասարդը փրկեց իր կյանքը։

20153004131042

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել