23-ամյա Քերրի Դոուդսվելի տարիքի հետ մեծանում է նաև նրա ստամոքսը: Օրերից մի օր էլ լսելով հղիության հետ կապված շնորհավորանք՝ նա հասկացել է, որ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

article-2021917-0D4762E400000578-674_306x834

Հետազոտությունների արդյունքում բժիշկները հանգել են այն եզրակացության, որ անգլուհին գլյուտեն (սպիտակուցների խումբ) պարունակող սննդի նկատմամբ գենետիկ անհանդուրժողականությամբ է տառապում:

article-2021917-0D47545F00000578-202_306x834

Քերրին իր սննդակարգից հանել էր ցորեն, գարի, վարսակ պարունակող մթերքները, սակայն ապարդյուն: Սնունդ ընդունելուց հետո նա կրկին ուռչում էր: Նա նորից հիվանդանոց է այցելել և անցել աղեստամոքսային համակարգի բոլոր տեսակի հետազոտությունները, սակայն դա ևս արդյունք չի տվել:

dowdswell_1

Քանի որ բժիշկները գաղափար անգամ չունեն, թե ինչ է կատարվում աղջկա հետ, Քերրին շրջել է խանութներով և ձեռք բերել ապագա մայրերին հատուկ հագուստներ: Չէ՞ որ միայն նման հագուստների մեջ կարող է տեղավորվել նրա փորը:

wpid-article-1312397775400-0d47633100000578-510482_636x446

Ըստ անգլուհու՝ իր փորն ուռչում է տարբեր ձևերով, երբեմն այն «հետ է գնում» 15 րոպեից, իսկ երբեմն էլ աղջիկը ստիպված է լինում մի քանի ժամ սպասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել