Tert.am-ը գրում է.

Հոնգ Կոնգի կենդանաբանական այգու պանդան նշել է իր տարեդարձը և այդ կերպ ռեկորդ սահմանել:

CNN-ը հայտնում է, որ Ocean Park-ի բնակիչ Ձիա Ձիա անունով պանդան հուլիսի 28-ին նշել է իր 37-ամյակը և հաստատվել աշխարհի ամենատարեց պանդայի կարգավիճակում:

Պանդաների դեպքում 37 տարին հավասարազոր է մարդկային կյանքի 100 տարիներին:

Իր ծննդյան օրվա առիթով Ձիա Ձիան ոչ միայն տորթ է նվեր ստացել, այլ Գինեսի ռեկորդների գրքի միանգամից 2 ռեկորդի վկայագիր. նա միաժամանակ նաև ամենատարեց պանդան է, որ պահվում է անազատության մեջ: Անազատության մեջ պանդաները սովորաբար 25 տարուց ավելի չեն ապրում:

Այգու այցելուները Ձիա Ձիայի ծննդյան օրվա առիթով համտեսել են պանդայի տեսքով պաղպաղակ տորթ: Իսկ աշխատակիցները պատմել են, որ անընդհատ հետևում են շատ տարեց պանդայի առողջական վիճակին, ճնշմանը, փորձում են ակտիվ պահել նրա գիտակցությունը:

Աշխարհում վայրի բնության մեջ մոտ 2000 պանդա է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել