Ազգային դիմագիծ, բնավորություն կորցնելը ոչ պակաս կործանարար է: Այո՜, կործանարար, քանզի դադարում ես նպատակ ունենալ լուրջ գործողությունների մեջ: Մարդն է գործողություն կատարում, այն մարդը, որ գիտակցական նպատակ ունի: Բնավորությունը դաստիարակվում է հասարակության մեջ անհատների գործողության արդյունքում: Առանց բնավորության մարդը չի կարող դուրս գալ անորոշությունից, այն վիճակից, որում հայտնվել է հայ հասարակությունը: Շատ չտարածվելով՝ կասեմ մի բան, այս ուղին բռնած՝ ազգովի ո՞ւր ենք գնում, ո՞ւր է տանում այս ճանապարհը, (անտարբերությունը, փողի տենչը, աղքատ, բայց սուտ հպարտ երևալու մարմաջը, կեղծ մոդաներով շարժվելը) և այսպիսի բազմաթիվ օրինակներ: Մեզ պակասում է ազգովի ազգայինով մտածելու գաղափարը: Մեզ ցույց տալով իբրև ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ժողովուրդ (երբ դրա կարիքը չկա)՝ ավելի շատ լուրջ հարցերում բռնում ենք շրջադարձի ճանապարհը, որտեղ առաջ է գալիս շեքսպիրյան լինել- չլինելու հարցը:

ՄԵԶ՝ բոլորիս, արթնանալ է պետք ափիոնային այս նիրհից, որում հայտնվել ենք ազգովի, դադարել ենք նպատակ ունենալու հրամայականից: Այս այն Հայաստանը չէ, որ մենք կուզենք տեսնել, այլ այն է, որ մենք ապրում ենք մաքառելով, տանջվելով, բողոքելով, տրտնջալով, գաղթելով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել