Image result for նստացույցԴավիթսանասարյանների ու պարույրհայրիկյանների պատճառով «հանրահավաք» ու «նստացույց» բառերը կորցնում են իրենց հմայքը: Դե ոչ միայն իրանց պատճառով, պատմության էջերում էս վերջին 20 տարում տենց լիքը դեպքեր են եղել, որ հանրահավաքները եղել են՝ «Եկել ենք ասենք, որ էլի ենք գալու», իսկ նստացույցները՝ «դարձի եմ բերելու» ոճերի, բայց իրենք արդեն արդի քաղաքականության (դե նոր նշվածներս ոնց որ արդեն արդի չեն էլի) մեջ են փորձում այդ երկու հիրավի ուժեղ (էն իմաստով, որ իշխանությունը պետք է դրանից նեղվի կամ զգուշանա) բառերը, արդեն դառնում են երկու ֆուֆլո ու ծիծաղ առաջացնող միջոցառումներ: 
Չի կարելի 6 հոգի հավաքել ու ասել, որ մենք նստացույց ենք անում, որ դաժե ոստիկանները հավես չանեն ցրելու, քանի որ վտանգ էլ սկի չեն տեսնում, ու վաղը մյուս օրը ձև չի, թե դուք կարաք նստացույցով բանի հասնենք ու մարդ վախցնեք, քանի որ կասեն. «Մենք ձեր նստացույցերը տեսել ենք», ու չի կարելի ինքնանպատակ 11 հոգանոց հանրահավաքներ անել (ավե՜ Պարույր Հայրիկյան), ու բոլորին ասեք, թե բա մենք հանրահավաք ենք անում... 
Հարգելի «ազգափրկիչներ», գոնե տեղ թողեք, որ իրական պայքարողները, ովքեր ժողովրդի ինչ-որ խնդիր լուծելու համար պայքարելու են, կարողանան «երկար լեզու» ունենալ, որ վաղը, մյուս օրը կարանան հաղթեն, թե չէ ձեր կայֆերի համար ամեն ինչի համը հանում եք... 
Դրա համար եկեք ձեր հավաքները վերանվանեք «Նստենք, մառոժնի ուտենք» և «Հավաքվեք, դրոշ բարձրացնենք»....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել