Վիտամին ակումբը «դեկրե՞տ» է գնացել։ Սենց անպատասխանատու կարելի ա՞ լինել։
Չեմ ջոգում՝ Վիտամինի տղերքի աստղայինն էնքան տարել ա, որ իրանց թվում ա, թե երկար դադարից հետո որ մի օր բարեհաճեն բեմ դուս գալ, էլի իրանք դեմք են լինելո՞ւ։ 
Ո՞վ ա իրանց ասել, որ որպես ժամանցային ծրագիր՝ իրանք կարան ինչքան ուզեն՝ նոր եթերաշրջան չանեն, հետո մի օր էլ ի հայտ գան ու ասեն՝ եկել ենք, եկեք՝ մեզ սիրեք.... Ախր նենց չի է, որ տղերքն ինչ-որ կարևոր գործի վրա են կամ էլ էնքան են հոգնել, որ էլ ի վիճակի չեն աշխատել... Սաղ օրը իրանց հրապարակած նկարներով կայֆերի մեջ են, ամեն մեկը մի տեղ լռվցրած իրա համար ապրում ա, բայց էն բուն գործը, որն իրենց վրա վերցրել են, ամենայն պատասխանատվությամբ (այն էլ՝ լցնել մեր հեռուստատեսային հումորի պակասը) էլի հարամ են անում, աստղայիններն էնքան ա տարել, որ իրանց թվում ա, թե դուքյան ա ու երբ կուզեն՝ կգան, երբ կուզեն՝ չեն գա.... Բա որ էդքան էր ձեր դուխն ու պատասխանատվությունը, ասեիք, որ հավաքվել ենք, ուղղակի մի փոքր հայտնիություն ձեռք բերենք ու մի երկու կոպեկ էլ փող աշխատենք ու պօ դամամ...
Հարգելիներս, կողմնորոշվեք ու կամ հայտարարեք, որ ձեր վրա էլ հույս չդնեք, կամ ձեր ծրագրերի կրկնություններով մի՛ բռնաբարեք... Ախր էդ արձակուրդն էլ ա չափի մեջ գեղեցիկ է լինում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել