Ամառվա շոգից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը պարբերաբար կաթնաթթվային մթերքներ օգտագործելն է: Ամռան շոգ ամիսներին խորհուրդ է տրվում օգտագործել մեծ քանակությամբ թան և մածուն:
Մածունն ու թանն օժտված են բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում են կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Դրանք ոչ միայն հագեցնում են ծարավը, այլ նաև թույլ չեն տալիս, որ օրգանիզմը ջրազրկվի: Կաթնաթթվային մթերքների օգտագործումը օգնում է նաև խուսափել ամռան ամիսներին այդքան հաճախ հանդիպող սննդային թունավորումներից:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր սպառողներին առաջարկում է շոգին դիմակայել «Դասական» կաթնամթերքի, ինչպես նաև «Կովիկ» ցածր յուղայնությամբ կաթնամթերքի օգնությամբ: Դասական կաթնամթերքի սիրահարներին ընկերությունն առաջարկում է 3.2 % յուղայնութամբ մածուն և 0.7 % յուղայնությամբ թան: Իսկ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, նվազեցնել սրտի կաթվածի հավանականությունը և ունենալ բարեկազմ մարմին, ապա խորհուրդ է տրվում օգտագործել «Կովիկ» բրենդի ցածր յուղայնությամբ կաթնաթթվային մթերքները:
Այսպիսով՝ ամռան ամիսներին օգտագործելով կաթնամթերք, մասնավորապես՝ մածուն և թան, դուք բարելավում եք մարսողությունը, բարձրացնում իմունիտետը, մեղմում ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունն ու պարզապես զովանում և դիմակայում ամռան տապին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել