Tert.am-ը գրում է.

Թայվանում Յուանյուան անունով մեծ պանդան հղի է ձևացել, գրում է «Սինհուա» գործակալությունը Twitter-ի էջում։

Գործակալության տվյալներով՝ պանդան հղի է ձևացել, որպեսզի «ավելի լավ պայմաններ և շուրջօրյա խնամք ստանա», փոխանցում է sputnik-georgia.ru-ն։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ պանդան հղի է ձևանում։ Նախորդ տարի Չինաստանում կենդանաբանական այգու աշխատակիցներին փորձել էր «մատների վրա խաղացնել» Այ Հին անունով պանդան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել