Պուտին. Ռուսաստանում չկա հակաամերիկական տրամադրություն, սակայն Եվրոպան պետք է ավելի ինքնուրույն լինի։

Մոսկվայում կայացած հարցազրույցի ժամանակ ՌԴ առաջնորդը շվեյցարական RTS հեռուստաընկերության այն հարցին, թե Եվրոպայում հնարավո՞ր է նոր պատերազմ, պատասխանել է.
- Հուսով եմ՝ ոչ:

Պուտինը նաև հույս է հայտնել, որ Եվրոպան կարող է ավելի սուվերեն լինել և մի կողմ դնել սեփական ազգային շահերը:
Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր ռազմա-քաղաքական կառույցի անդամագրվելը սահմանափակում է քաղաքական ինքնուրույնությունը, և նա բերում է Ֆրանսիայի օրինակը, նա կարծում է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ից դուրս եկավ քաղաքական ինքնուրույնությունը չկորցնելու համար: 
Նա իր խոսքում անդրադառնում է նաև ԱՄՆ-ին՝ ասելով, որ Ռուսաստանում չկա հակաամերիկյան տրամադրություն, և Ռուսաստանում շատ սիրում և հարգում են ԱՄՆ ժողովրդին:
Նա համաձայն է համաշխարհային քաղաքական վերլուծաբաններին այն կարծիքին, որ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը վնասելու է հենց ԱՄՆ-ին:

Հ.Գ. Սա ստանդարտ պուտինյան քաղաքականության մի մասն է՝ մեղադրել առանց հստակ փաստերի: Նա չի նշում, թե Եվրոպայի ոչ սուվերեն լինելու «մեղավորն» ով է, սակայն իր խոսքում անդրադառնալով ԱՄՆ-ին և ԱՄՆ-ի «իմպերիալիստական» քաղաքականությանը՝ նա ակամա խոստովանում է, որ մեղադրում է ԱՄՆ-ին Եվրոպայի նման քաղաքականության համար:
Պուտինի խոսքերը տողատակային են: Ըստ նրա՝ Եվրոպան միյայնակ չի կարողանա պայքարել Ռուսաստանի դեմ: Իսկ արդյոք Ռուսաստանն ինքնուրո՞ւյն է: Ռուսաստանը Եվրոպա ներխուժելու համար փորձեց բռնվել Բուղարիայից, սակայն ԵՄ-ը խոչընդոտեց, Բուլղարիայից հետո հերթը Թուրքիայինն էր, և թվում էր, թե այս անգամ Պուտինի ծրագիրը կիրականանա, սակայն ԵՄ-ը նորից քանդեց այդ ծրագիրը, իսկ հիմա արդեն խեղդվող Ռուսաստանի համար փրփուրի դերում է հայտնվել Չինաստանը:
Եվ դեռ Ռուսաստանինն թվում է, թե ինքը շատ ինքնուրո՞ւյն է : Այդպիսի ինքնուրույնություն չի լինում: Եվ ի վերջո, համաշխարհային քաղաքականության մեջ ինքնուրույնություն տերմինը շատ հարաբերական է, և նույնիսկ ԱՄՆ-ի ու ՌԴ պես գերտերություններն ունեն «օգնող ձեռքի» կարիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել