Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Իզմիր քաղաքի Նարլըդերե շրջանում անհայտ անձինք կրակ են բացել զորամասի վրա։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել հրազենից։

Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Փախուստի դիմած անձանց հայտնաբերելու համար քայլեր են ձեռնարկվում։

Վերջին օրերին նման միջադեպերը Թուրքիայում հաճախ են տեղի ունենում։ Անցյալ շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո երկրում հակաահաբեկչական զանգվածային միջոցառումներ են սկսվել, որոնց ընթացքում վերջին օրերին ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել