Բաղադրությունը

ցանկացած կրեմ
բիսկվիթային խմոր
6 տարբեր գունանյութ
քանոն
Պատրաստման եղանակը

Բաժանեք խմորը 6 մասի, ամեն մասին ավելացրեք 1 գունանյութ: Առանձին թխեք ամեն բիսկվիթը:
Կտրեք բիսկվիթի կողքի չորացած մասերը: Այնուհետև ամեն բիկվիթի մեջ կատարեք շրջանաձև 2 կտրվածք (կարող եք դա անել դանակով), որպեսզի ստանաք 2 բաց շրջանակ և 1 հատ կլոր միջուկ, ինչպես պատկերված է նկարներում: 
Բիսկվիթի բոլոր շրջանակների ներսի հատվածը պատեք կրեմով և տեղադրեք իրար մեջ այնպես, որ բիսկվիթի ամեն շերտի մեջ լինի 3 տարբեր գույն:
Բիսկվիթի առաջին գունավոր շերտի վրա կրեմ քսեք, ապա վրան դրեք երկրորդ շերտը և այդպես շարունակ: Տորթի վրան և կողքերը նույնպես պատեք կրեմով, ապա քանոնի միջոցով հարթեցրեք կրեմը տորթի ողջ տարածքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել