Անցակետերի արդիականացումը և աշխատաժամանակի ճիշտ գրաֆիկը շատ կարևոր է ապրանքաշրջանառության մեջ: Ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը շատ կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ երկրների միջև առևտրաշրջանառությունը զարգանում է:

Այս օրերին Հայաստանի և Վրաստանի գործադիր մարմինների ղեկավարները ծանոթացել են հայ-վրացական և վրաց-ռուսական անցակետերի աշխատանքներին:

Նման ծանոթությունը թույլ է տալիս հասկանալ առկա խնդիրները և փորձել փնտրել զարգացման հնարավոր ուղիներ: Այդ նպատակով երկու կողմերի համաձայնության արդյունքում Կազբեկի անցակետի աշխատանքային գրաֆիկն ավելանալու է մոտ 54%-ով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանի` Բագրատաշեն անցակետում կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին: Ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 10 մլն. եվրո: Կամուրջի լայնությունը կգերազանցի ներկայիս կամուրջին 4 անգամ, որը իր հերթին կկրճատի սահմանահատման ժամանակատարությունը և կավելացնի թողունակությունը, իսկ ներկայիս կամուրջը կմնա ռեզերվում, ինչը կբարձրացնի անցակետի անվտանգության մակարդակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել