Արևի տակ երկար մնալն ուղեկցվում է իր խնդիրներով. մաշկի չորություն, հաճախ նաև՝ արևայրուք: 
Գազարի  հյութ
Ձեզ անհրաժեշտ է գազարի թարմ քամած, բնական հյութ: Հարկավոր է այն խմել արևի տակ դուրս գալուց 20 րոպե առաջ, նաև խմել լողափին:
Լոլիկ
Լոլիկի օգտագործումը նույնպես նպաստում է արագ և հավասար արևահարությանը: Սակայն անհրաժեշտ է այն ուտել թարմ վիճակում, առանց համեմունքների:
Ջուր
Շատերին է հայտնի, որ արևի ճառագայթներն ավելի լավ ազդում են թաց մարմնի վրա: Այդ պատճառով մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ մարմինը ցողել ջրով կամ արևային լոգանքը համատեղեք լողալու հետ:
Զեյթունի ձեթ
Լողափ դուրս գալուց առաջ մարմնի բաց մասերին զեյթունի ձեթ քսեք: Դա արևահարության շատ ուժեղ միջոց է: Զգույշ եղեք, և եթե մարմնի վրա շատ տաքություն կամ ծակոցներ զգաք, անմիջապես թաքնվեք ստվերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել