կարտոֆիլ՝ 1կգ
ձու՝ 3 հատ
գլուխ սոխ՝ 1 հատ
ալյուր՝ 60գր
բուսայուղ՝ 120մլ
աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
-------
Մաքրեք կարտոֆիլը, անցկացրեք քերիչով, ապա ավելացրեք ձուն, մանր կտրատված սոխը, ալյուրը, համեմեք աղ և պղպեղով: Լավ խառնեք ստացված զանգվածը:
Թավայի մեջ լցրեք մի քիչ բուսայուղ, տաքացրեք այն, ապա դրեք մեկական գդալ ստացված զանգվածից: Տապակեք ալադիները 2 կողմից հավասարաչափ մինչև նուրբ կարմրավուն երանգի ստացումը:
Ալադիները կարելի է մատուցել թթվասերի, ինչպես նաև խնձորի կամ դդումի ջեմի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armenianchef/posts/1431417847186567
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել