Tert.am-ը գրում է.

Քրոնիկ բորբոքումը շատերին է տանջում: Դա նշանակում է, որ որևէ հիվանդության հետևանքով օրգանիզմում բորբոքվածություն է մնացել, որը երկար ժամանակ է պահանջում ամբողջապես ապաքինվելու համար: Healthy Food Team-ը ներկայացրել է այն բույսերն ու համեմունքները, որոնք կարող են օգնել արագ վերացնել բորբոքումն օրգանիզմից:

1. Քրքում 

Այս բույսը դարերի խորքից եկած միջոց է բորբոքումների դեմ պայքարելու համար, որը 100 տոկոսով բնական է և կողմնակի հետևանքներ չունի: Օրական անհրաժեշտ չափաքանակը` 1 ճաշի գդալ:

2.  Մաղադանոս

Այս բույսից կարելի է ստանալ վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի  54 տոկոսը: Այն հայտնի հակաբորբոքային միջոց է և օգտակար է արթրիտի և օստեպոռոզի ժամանակ ցավերից ձերբազատվելու համար:

3. Կոճապղպեղ

Ողջ աշխարհում տարածված է, որ կոճապղպեղը տարատեսակ բուժական հատկություններ ունի տարբեր հիվանդությունների համար:  Օրական անհրաժեշտ չափաքանակը` 1 ճաշի գդալ փոշի:

4. Ռեհան 

Ռեհանը նաև ցավազրկող հատկություն ունի:

5.  Օրեգանո

Այս համեմունքն օգտակար է օրգանիզմում բորբոքումը դադարեցնելու համար:

6. Դարչին

Դարչինի հակաբորբոքային հատկություններն ապացուցվել են բազմաթիվ հետազոտությունների արդյունքում:

7. Անանուխ

Բացի նրանից, որ այս բույսը օգտակար է մարսողության համար, այն հիանալի է նաև որպես հակաբորբոքային միջոց:

8.  Սամիթ

Այս բույսը հարուստ է կալցիումով և հիանալի հակաբորբոքային միջոց է:

9. Եղեսպակ

Այս բույսը այնպիսի թթուներ է պարունակում, որոնք կան նաև հազրեվարդի բաղադրության մեջ: Դրանք հզոր հակաբորբոքային ազդեցություն են գործում:

10.  Մեխակ

Այս համեմունքն օգտակար է ցավերի վերացման համար: Շատերը նախընտրում են աղալ այն և ավելացնել քաղցրեղենին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել