Հետաքրքիր փաստ. պատմական այս շինությունը գտնվում է Կարսի նահանգի Սարիղամիշ (հայկական անվանումը՝ Եղեգնիկ) քաղաքի արվարձանում՝ սոճու անտառեզրին և կառուցվել է 1897թ. Սարիղամիշի այն ժամանակվա ռուսական վարչակազմի կողմից: Բալթյան ոճով, սոճու գերաններից, առանց մեխերի օգտագործման կառուցված այս յուրօրինակ շինությունն ի սկզբանե նախատեսված է եղել ծառայել ցար Նիկոլայ 2-րդի համար որպես ձմեռային որսորդական առանձնատուն: Սակայն ցարը թերևս գեթ մեկ անգամ է այցելել Սարիղամիշ, դա 1916-ին էր:

1921 թվականից ի վեր, երբ ռուս բոլշևիկների թեթև ձեռքով հայկական Կարսի մարզն անհատույց նվիրաբերվեց նորահայտ «բարեկամ» քեմալական Թուրքիային, այս առանձնատունն արդեն թուրքական վարչակազմի օրոք օգտագործվել է որպես զորանոց: Եվ միայն 2009-ին պատմական շինությունը, որը տեղացիներն անվանում են «Եկատերինայի տնակ», տրվում է Կարսի նահանգի մշակույթի և զբոսաշրջության գերատեսչությանը: Ներկայումս այստեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ, նախատեսված է դարձնել այն ժամանակակից զբոսավայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել