Tert.am–ը գրում է.

Մի շարք հայտնի ու գեղեցիկ վայրերում արգելված է սիրողական լուսանկարչությունը։ Սակայն դա չի կանգնեցնում զբոսաշրջիկներին, ովքեր ռիսկի են դիմում գեղեցիկ կադր ստանալու համար, գրում է fishki.net-ը։ 

Արգելված շինությունների ցանկում են թանգարաններ, թագավորական պալատներ, եկեղեցիներ, տաճարներ և այլն։ 


Սիքստինյան կապելան Վատիկանում

Լուսանկարը՝spacecreamsav-ի


Միքելանջելոյի որմնանկարներով զարդարված թանգարանն արգելում են լուսանկարել, սակայն դա քչերին է կանգնեցնում։ Եթե Instagram սոցիալական ցանցում «Sistine Chapel» բառերով որոնում իրականացնեք «Տեղանք» բաժնում՝ կարտացոլվեն հազարավոր լուսանկարներ։ 

 
 
Արաբական Միացյալ Էմիրություններ
Մի իրանցի զբոսաշրջիկ 2010-ին բանտում մեկ ամիս է անցկացրել այն պատճառով, որ լուսանկարել է Աբու Դաբիում գտնվող նախագահական պալատը։ 
 
 
 
 
Համաժողովի մասնակցելու նպատակով Աբու Դաբի ժամանած ամերիկացի մի ճարտարապետի ձերբակալել էին միայն այն բանի համար, որ նա լուսանկարներ էր արել քաղաքի այն թաղամասում, որտեղ դեսպանատներ են տեղակայված։ 
 
 
 
 
2011-ին Բանգլադեշից ժամանած երկու զբոսաշրջիկի ձերբակալել էին Յաս Մարինա մայրուղին լուսանկարելու համար։
 
 
Արքաների հովիտը Եգիպտոսում
Լուսանկարը՝ amira_grace
 
 
Լուսանկարը՝ ta_nusha_s
 
Փարավոնների դամբարանների մոտ հազարավոր զբոսաշրջիկներ են հավաքվում ամեն օր, որտեղ արգելվում է լուսանկարներ անել։ 
 
 
Թուրքիայում գտնվող Palácio Dolmabahçe պալատը
Լուսանկարը՝ciccyhalpern
 
Ստամբուլում գտնվող գլխավոր տեսարժան վայրը Դոլմաբահչեի պալատն է, որտեղ արգելված են լուսանկարող սարքերը։ 
 
 
Ռոսլին գյուղ, Շոտլանդիա
Լուսանկարը՝ faith3211
 
Սուրբ Մատթեոսի մատուռը կարևոր դեր ունի Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» վեպում, որի պատճառով բազմաթիվ երկրպագուներ ժամանում են այն դիտելու և լուսանկարներ անում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել