Tert.am-ը գրում է.

Թուրքիայում ռեստորանի սեփականատերը ծեծել է սիրիացի փախստական տղային, ով անձեռոցիկներ էր վաճառում փողոցում` ապրուստի համար գումար վաստակելու նպատակով:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` ծեծի ենթարկված սիրիացի երեխայի լուսանկարները միջադեպից հետո տարածվել են լրատվամիջոցներում, որից հետո զայրույթի և կարեկցանքի  ալիք է բարձրացել համացանցում:

Միջադեպը տեղի է ունեցել Իզմիր քաղաքի Բասման հրապարակում:  Ահմեդ Համբո Աբեյդ   անունով տղան լուսանկարներում պատկերված է լաց լինելիս, արյունոտ դեմքով:
Ինչպես հաղորդվում է` բարձրացած աղմուկը գրավել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուշադրությունը, ով հրահանգել է նահանգային կուսակցության անդամներին պարզել տղայի գտնվելու վայրը` օգնություն ցույց տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել