Tert.am-ը գրում է.

Հանգստյան օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» «Голосящий КиВиН» նախագծի անցկացման նոր վայր` Կալինինգրադի Սվետլոգորսկ քաղաք:

«Մոսկովսկի կոմսոմոլեցի» փոխանցմամբ` այնտեղ «Голосящий КиВиН»-ը անց էր կացվել հուլիսի 17-19-ը, որ նախկինում անց էր կացվում Մերձբալթիկայի Յուրմալա քաղաքում:

КВН-ի անցկացման նոր վայրում այդ Ակումբի ղեկավար Ալեքսանդր Մասլյակովը Պուտինին է ներկայացրել անցկացված փառատոնից մի կատակ, որը դեռ եթեր չի գնացել: Երաժշտական կատակում «ուրախներն ու հնարամիտները» ասել են, թե կա «պարկեշտ Պուտին» և «վայրենիներ»` ի դեմս Օբամայի, Օլանդի, Մերկելի: 

Կատակը Պուտինին ստիպել է ժպտալ, չնայած կատակ անողներին նա «խուլիգան» է անվանել: Արձագանքելով քաղաքական ու համարձակ բնույթի կատակին` ԶԼՄ-ները և օգտատերերը բուռն քննարկում են ծավալել դրա շուրջ: Որոշ օգտատերեր առաջարկել են КВН-ը ոչ թե Կալինինգրադում անցկացնել, այլ... Կրեմլում:

Ավանդաբար Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երաժշտական և  «Голосящий КиВиН» հումորային փառատոները Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին այս տարվանից անց են կացվելու ՌԴ-ի քաղաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել