Tert.am-ը գրում է.

Հանրապետության տարածքը հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպաս ում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին` +40 աստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել