Tert.am-ը գրում է.

Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին մեկ շաբաթ կապրի Արևմտյան Վրաստանի ռազմաբազաներում և կմարզվի զինվորականների հետ միասին, ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Ինչպես փոխանցում է sputnik-georgia.ru-ն՝ Խիդաշելին կապրի համաձայն ռազմական կանոնադրության և կսնվի բանակային ուտելիքներով։ Մեկ շաբաթվա ընթացքում նա կլինի Բաթումի, Սենակի, Սաչխերեի, Քութաիսի ռազմաբազաներում։

Նախարարի այցի կապակցությամբ ռազմաբազաներում կանցկացվեն մարզական մրցումներ և անվտանգության թեմայով դասախոսություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել