Tert.am-ը գրում է.

Ժամանակից շուտ ճերմակող մազերն առողջության հետ կապված խնդիրների նախանշաններ են, որոնք քողարկելու համար մարդիկ ստիպված են լինում ներկել դրանք: Սակայն Healthy Life Vision կայքն առաջարկում է միանգամայն բնական բաղադրատոմս մազերի բնական գույնը վերականգնելու համար:

Դրա համար հարկավոր է ամեն օր խմել ցորենի ծիլերի մզված հյութը, որը վերականգնում է մազերի բնական գույնն ու զգալի դանդաղեցնում ճերմակելու գործընթացը:

Բաղադրատոմսը պատրաստելու համար հարկավոր է վերցնել մեկ միջին չափի բաժակ ձեր նախընտրած հատապտղից, նույնքան կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր, 30 մլ ցորենի ծիլերից մզված  հյութ, մի քիչ ջուր:

Թվարկված բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի: Օգտագործեք այս հյութն օրական 2 անգամ:

Աղբյուրը հավելում է, որ ցորենի ծիլերից հյութ ստանալու համար կարելի է ծիլերը լցնել մսաղացի մեջ ու աղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել