Իրանը կրկին քայլ արեց դեպի Հայաստանը: Վերջին շրջանի Իրանի ակտիվության ֆոնին ակտիվանում են նաև ադրբեջանցիները, բայց սահմանային հատվածում:

Ադրբեջանը կդադարի հիստերիկ գործողությունները, երբ Հայաստանը վերջնականապես Իրանի հետ հստակեցնի հարաբերությունները: Որքան մեզ է պետք Իրանը, այնքան էլ Իրանին մենք ենք պետք տարածաշրջանում:

Ռուսաստանը Եվրոպային ճնշումների տակ է պահում, այդ փաստն ընդունում են նաև եվրոպացիները, և այդ ֆոնին Իրանն ամրապնդում է իր դիրքերը՝ Եվրոպայի հետ լավ հարաբերություններ ձևավորելով: Մեր հարաբերությունները լավ են մյուս գերհզոր պետության՝ Չինաստանի հետ, որը գրեթե գրավել է աշխարհը տնտեսական առումով:

Իրանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները կստիպեն ՌԴ-ին մտածել Հայաստանի մասով, և ԵՏՄ-ում մենք արտոնյալ պայմաններ կունենանք: Ադրբեջանը կմնա Թուրքիայի հույսին, ով այս պահին գրեթե բոլոր հարևանների հետ խնդիր ունի ու իր խնդիրները լուծելով է զբաղված:

Թուրքիայի դեմ Հայաստանին սիրաշահում է նաև Իսրայելը: Մեզ մնում է միայն ճկուն գտնվել և բոլոր տեղերից մեր հասանելի մաքսիմումը վերցնել:

Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդումը տնտեսական շրջափակման մեջ է գցում Ադրբեջանին, որովհետև Թուրքիան այլևս այն դիրքը չունի տարածաշրջանում: Մնում է Իրանի հետ համագործակցել, իսկ Իրանն ադրբեջանցիներին երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել