Հունիսի 27-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ժողովրդական երգիչ 4» նախագծի մասնակից Հովհաննես Բաբախանյանի պսակադրությունը:
Ըստ tigranmets.org-ի տեղեկությունների` Հովհաննեսի ընտրյալը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտ Սոնա Եսայանն է: Վարդանանք ռեստորանային համալիրում նորապսակներին շնորհավորելու են եկել սիրված երգիչներ Արաբո Իսպիրյանը, Լիլիթ Կարապետյանը, Դավիթ Զաքարյանը, Աիդա Սարգսյանը, Արթուր Հարությունյանը, Անահիտ Շահբազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած Արծրուն Բաբախանյանը և շատ ուրիշներ:
Ձեզ ենք ներկայացնում բացառիկ լուսանկարներ Հովհաննեսի և Սոնայի հարսանիքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել