Tert.am–ը գրում է.
Շոտլանդիայի նախկին վարչապետ Ալեքս Սալմոնդը կարծում է, որ ապագայում Շոտլանդիայի անկախության վերաբերյալ ևս մեկ հանրաքվե կանցկացվի: Ինչպես Սալմոնդը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում` իր կարծիքով իրադարձությունների զարգացման այս տարբերակն անխուսափելի է:
«Կարծում եմ, որ անկախության մասին երկրորդ հանրաքվեն անխուսափելի է: Հարցն այն չէ, թե որքանով է այն անխուսափելի, այլ թե երբ այն կկայանա»,- ասել է Սլամոնդը:
Նախորդ հանրաքվեի արդյունքում, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին, Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը դեմ էին քվեարկել անկախությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/07/27/scotland/1747547
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել