Tert.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով երկու զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են, գրում է ria.ru-ն։ 

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ երբ զինված ուժերի շարասյունը շարժվելիս է եղել Դիարբեքիր նահանգի մայրուղիներից մեկով։ 

Դիարբեքիրի համանուն կենտրոնը համարվում է Քուրդիստանի մայրաքաղաքը և Թուրքիայի քրդական խոշորագույն համայնքն ունի։ 

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքական ուժերն ԻՊ-ի և քուրդ զինյալների դեմ օդային հարվածների երրորդ ալիքն են սկսել։ 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի ողջ տարածքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ԻՊ-ի, Քրդական աշխատավորական կուսակցության և այլ զինված խմբավորումների 590 ենթադրյալ անդամ է ձերբակալվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել