Վա՜յ-վա՜յ... էս ի՞նչ եմ տեսնում ես... Փաստորեն մեր ԱԺ-ի ինտելեկտուալ կորիզը՝ ի դեմս քաղցրասեր Լֆոյի, Շմայսի (պռոստո Շմայս), անբուցեֆալ Մանվել Սպեկտրովիչի և այլոց (որոնց անունները, չգիտես ինչու, չգտա) 30+ տարիքո՞ւմ ա բարձրագույն կրթություն ստացել...
Դուք մենակ զգացեք էլի, սենց նայում ես անուններին, հիշում ես դեմքերն ու... մեկը՝ տնտեսագետ, մեկը՝ իրավագետ, մյուսը՝ մանկավարժ.... Չէ, էս երկիրը լավ ապրելու իրավունք չունի, ի՜նչ ուզում եք ասեք...


Սամվել Լիմինդրի Ալեքսանյան - ՀՀԿ, ծնվել է 1968 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 34 տարեկանում՝ 2002 թվականին: Տնտեսագետ:

Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան - ԲՀԿ, ծնվել է 1961 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 35 տարեկանում՝ 1996 թվականին: Իրավագետ:

Հրանտ Մերուժանի Գրիգորյան - ՀՀԿ, ծնվել է 1966 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 34 տարեկանում՝ 2000 թվականին: Տնտեսագետ:

Մանվել Սեկտորի Գրիգորյան - ՀՀԿ, ծնվել է 1956 թվականին: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 42 տարեկանում՝ 1998 թվականին: Իրավաբան:

Իշխան Միշայի Խաչատրյան - ՕԵԿ, ծնվել է 1969 թվականին: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 36 տարեկանում՝ 2005 թվականին: Մասնագիտությունը նշված չէ:

Առաքել Աբրահամի Մովսիսյան - ՀՀԿ, ծնվել է 1968 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 31 տարեկանում՝ 1997 թվականին: Ստացել է նախնական ռազմական պատրաստականություն և մարմնակրթություն մասնագիտությունը:

Մուրադ Սահակի Մուրադյան - ՀՀԿ, ծնվել է 1968 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 37 տարեկանում՝ 1994 թվականին: Տնտեսագետ:

Աղբյուրը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել