Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաք Անկարայում բողոքի ցույց անող բազմության նկատմամբ՝ ցրելով մոտ 1000 ցուցարարի:

Hurriyet Daily News-ը հայտնում է, որ Թուրքիայի մայրաքաղաքում մարդիկ ցույցի են դուրս եկել` բողոքելով Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» («ԻՊ») խմբավորման և «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ իրականացվող ռազմական գործողությունների դեմ, որ 2 օր առաջ սկսել է Թուրքիան:

Թուրքիայի իշխանություններն այս բողոքի ֆոնին արգելել են նաև նույն նպատակով հուլիսի 26-ին Ստամբուլում նախանշված երթը` դա պատճառաբանելով տրանսպորտային և անվտանգության նկատառումներով:

Աղբյուրը ենթադրում է, որ ցուցարարները կարող են չենթարկվել արգելքին և այնուամենայնիվ անցկացնել իրենց երթը։ Սա, ըստ աղբյուրի, նաև ընդգծված բողոքի ակցիա է «Իսլամական պետության»  դեմ, որի ահաբեկչության հետևանքով Թուրքիայի Սուրուչ քաղաքում 32 մարդ էր զոհվել:

Հիշեցնենք, որ թուրքական ուժերն այսօր ԻՊ-ի և քուրդ զինյալների դեմ օդային հարվածներիերրորդ ալիքն են սկսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել