Tert.am-ը գրում է.

The Independent-ը անդրադարձել է Արգենտինայի խորհրդարանում` Ազգային կոնգրեսում, գրանցված հետաքրքրական «ընդմիջմանը»: Այնտեղ հենց նիստի ժամանակ պատգամավորներից Վիկտորյա Դոնդա Պերեսը կրծքով կերակրել է իր մանկանը:

Այժմ այդ լուսանկարը տարածվել է սոցցանցերում` նոր թափով քննարկում առաջացնելով Արևմուտքի համար 2015-ի ամենաթեժ խնդիրներից մեկի` հրապարակայնորեն կրծքով կերակրելու խնդրի շուրջ:

Սոցցանցերում նույնիսկ նոր բառ էր հայտնվել` «կրծքասելֆի» (brelfie), որի միջոցով կանանց խրախուսվում էր հրապարակավ կրծքով կերակրել երեխային և նկարել ու տարածել դա:

Դրան զուգահեռ մի շարք երկրներում անվտանգության աշխատակիցները կոպիտ վերաբերմունք էին ցուցաբերել հասարակական վայրերում կուրծք տվող կանանց:

Իրականում արգենտինական խորհրդարանի դեպքը տեղի է ունեցել այս ամսվա սկզբին, սակայն լուսանկարը միայն այժմ է հրապարակվել:

Ընդհանուր առմամբ սոցցանցերում հավանություն են տվել արգենտինացի քաղաքական գործչի` իր ութ ամսական աղջկան կերակրելու այս քայլին, իսկ տիկին Պերեսին անվանել կին, որից կանայք ամենուր կարող են օրինակ վերցնել: Ըստ ԶԼՄ-ների` սա ցույց է տալիս, թե իրականում ինչ է նշանակում լինել հոգատար մայր և քաղաքական գործիչ միաժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել