Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այսօր ձերբակալվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, մինչ այդ  գործում  որպես մեղադրյալ էր ներգրավվել 6 անձ՝ նրանց թվում՝ Սյունիքի մարզպետի եղբայրը, 2 եղբորորդիները, մարզպետի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել