Հղի կնոջ որովայնում խոսում են երկու երեխա. մեկը հավատացյալ է, մյուսը`անհավատ: Մեկը հարցնում է մյուսին. 

-Իսկ դու հավատո՞ւմ ես, որ ծննդից հետո կա կյանք: : 

Հավատացյալ

-Իհարկե, բոլորին էլ հայտնի է, որ ծննդից հետո կյանք կա: Իսկ այստեղ մենք նրա համար ենք, որ դառնանք ուժեղ և պատրաստ լինենք այն ամենին, ինչ մեզ սպասում է:

Անհավատ

-Ինչ: Իմ կարծիքով`այդ ամենը հիմարություն է: Իրականում ծննդից հետո ոչ մի կյանք էլ չկա: Դու, օրինակ, կարո՞ղ ես գոնե պատկերացնել, թե այդ կյանքն ընդհանրապես ինչպիսին կարող է լինել:

Հավատացյալ

-Կոնկրետ չգիտեմ, բայց հաստատ այստեղից ավելի լուսավոր, ավելի ուրախ կլինի: Եվ հնարավոր է, որ մենք, օրինակ, բերանով ուտենք, վազվզենք...

Անհավատ

-Դե, դա արդեն ծիծաղելի է: Մենք մեր պորտալարերն ունենք և այսպես ենք սնվում: Առանց դրա նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել: Իսկ այնտեղից դեռ երբեք ոչ ոք չի վերադարձել: Կյանքը պարզապես ավարտվում է ծննդով:

Հավատացյալ

-Ոչ, ես այնքան էլ չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի կյանքը ծննդից հետո, բայց ամեն դեպքում մենք կտեսնենք մայրիկին: Նա մեզ համար հոգ է տանում:

Անհավատ

-Մայրիկի՞ն: Դու հավատո՞ւմ ես մայրիկին: Իսկ այդ դեպքում որտե՞ղ է նա գտնվում:

Հավատացյալ

-Դե, նա ամենուրեք է, նա մեր շուրջն է, մենք նրա շնորհիվ ենք ապրում, իսկ առանց նրա մենք չէինք կարողանա գոյություն ունենալ:

Անհավատ

-Դա արդեն լիովին անհեթեթություն է: Ես ոչ մի մայրիկ էլ չեմ տեսել, իսկ դա նշանակում է, որ նա պարզապես գոյություն չունի:

Հավատացյալ

-Ոչ, ես համաձայն չեմ: Չէ՞ որ երբեմն, երբ մեր շրջապատում ամեն բան հանդարտվում է, հնարավոր է լսել, թե նա ինչպես է երգում, զգում ենք, թե նա ինչպես է ուրախանում մեզանով: Ես հաստատ հավատում եմ, որ մեր իսկական կյանքն սկսվելու է ծննդից հետո: Իրականությունը չի փոխվում՝ անկախ նրանից` մենք դրան հավատում ենք, թե ոչ:

ԻՍԿ ԴՈՒ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՍ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել