Հանրապետությունում ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար:

Վերը նշված ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվանին շուրջ 11 հազարով:
Վերջին տվյալներով Հայաստանում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ` ապահովելով շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։ Բնականաբար, ցանքատարածությունների ընդլայնումը կնպաստի բերքահավաքի վերջնական ցուցանիշների բարելավմանը:

Ներկայումս բերքահավաքի աշխատանքներն Արարատում և Արմավիրում մոտեցել են իրենց ավարտին: Մնացած մարզերում հացահատիկի բերքահավաքը դեռ շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել