Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ և նորածնի վիճակը բավարար է. բժիշկTert.am-ը գրում է.

Ամուսնու կողմից հունիսի 30-ին հրազենային վնասվածք ստացած կնոջ և նորածնի վիճակը բավարար է. այս մասին Tert.am-ին հայտնեց Հանրապետական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Գլխավոր գինեկոլոգը նշեց, որ կեսարյան հատումով 8 ամսականում ծնված փոքրիկի առողջական վիճակը նույնպես բավարար է: «Նախապատրաստում ենք հիվանդանոցից նրանց դուրս գրել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 27¬–ամյա Միլենա Ասատրյանի վրա կրակելուց հետ նրա ամուսինը՝ 33¬ ամյա Հայկ Վարդանյանն ինքնասպան էր եղել:

Հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` երիտասարդ կնոջ վրա սպանության փորձ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235¬րդ հոդվածով ապօրինի կերպով հրազեն պահելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել