Pastinfo.am-ը գրում է.

Իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող մայրը մեղսունակ է ճանաչվել:
 
ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ստացվել է մահացած նորածին երեխայի մոր՝ Իրինա Յուրիի Իոսիֆովայի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը: Փորձագետները հաստատել են, որ հանցավոր արաքի պահին կինը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Ասել է թե՝ գիտկցել է իր արարքը և ճանաչվել է մեղսունակ:
 
Հիշեցնենք, Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի բնակչուհի Իրինա Յուրիի Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել՝ մարտի 23-ին տնային պայմաններում ծնված իր նորածին երեխային սպանության համար: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը: 
 
Նորածնի մայրը նախաքննական մարմնին հայտնել էր, որ 2015 թվականի մարտի 23-ին՝ առավոտյան, տանը ծննդաբերել է արու զավակ, ապա խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով: 
 
«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս ողբերգական դեպքից: Իոսիֆովան երեխային ծննդաբերելիս տանը մենակ է եղել: Ինքնուրույն է կտրել երեխայի պորտալալարը, իսկ հետո որոշել խեղդել նրան:
 
Դրա համար նա երեխային դեմքով հենել է իր նախաբազուկին՝ այդպիսով փակելով նրա բերանն ու քիթը, և շնչահեղձ արել: Իսկ տանը եղած արյան հետքերը մաքրելուց հետո թաքցրել է թե՛ արյունոտ շորորեը և թե՛ երեխայի դիակը, որոնք էլ հետագայում հայտնաբերվել են իրավապահների կողմից:
 
Մեր տեղեկություններով, երեխայի մահվան մասին պատմելիս կինն ասել է, թե տեղյակ չի եղել, որ հղի է, իսկ երբ ծննդաբերել է ու փորձել կրծքով կերակրել երեխային, տեսել է, որ կաթ չունի, մտածել է, թե ոնց պիտի պահի նրան ու որոշել է սպանել: «Կաթ չունեի, ձև չունեի պահելու էդ երեխին»,- ասել է կինը՝ արդարացնելով իր արարքը:
 
Ի դեպ, գյուղացիների խոսքով, ընտանիքն իսկապես ապրել է ծանր սոցիալական պայմաններում, հաշվառված է եղել սոցիալական աջակցության ծրագրերում: Ապրուստի միակ միջոցը տնային կենդանիներն են եղել:
 
Մենք պարզեցինք, նաև, որ Իրինա Իոսիֆովան ունի 8-ամյա կրթություն, ամուսնացել է 18 տարեկանում, ունեցել 6 երեխա, որոնցից մեկն ամուսնացած է, մեկը խեղդվել է գյուղի մոտ՝ լճում, իսկ 6-րդին մայրն ինքն է խեղդել:
 
Ընտանիքի կրտսեր դուստրն այժմ սովորում է 2-դասարանում: Հենց նա էլ գյուղում միամտաբար պատմել է, թե իրենք երեխա են ունեցել: Պատմությունը հասել է գյուղապետին, ապա նրա միջոցով՝ իրավապահների ականջին:
 
Իրինա Յուրիի Իոսիֆովան այժմ քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել