Tert.am-ը գրում է.

Հուլիսի 1-ից , երբ, սկսեցին գործել Սևանում գտնվող հանրային 3 լողափները,Սևանա լճում  ջրահեղձության դեպք առ այսօր չի գրանցվել: Tert.am–ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը սա բացատրում է կատարված քարոզչական աշխատանքների շնորհիվ քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ:

«Նաև ծառայության որակը տարեցտարի լավանում է, հիմնականում, մարդկանց  ինքնագիտակցությունն է բարձրացել, բայց էլի լինում են դեպքեր, երբ կերած-խմած մտնում են: Բայց նկատում ենք, դուրս ենք հանում, բացատրական աշխատանքներ էլ ենք տանում»,-ասաց Արմեն Ճզմաչյանը:

Իհարկե, միջադեպեր եղել են։ «Օրինակ՝ երեկ տղաները նկատեցին, որ հանրային լողափի լողանշանը անցնող է եղել, հետո չէր կարողացել լողալ, տղաները նկատել էին, որ արդեն սուզվում է, փրկել հանել էին ափ, բուժկետում առաջին օգնություն էին ցույց տվել, ամեն ինչ նորմալ էր»,– պատմեց նա:

Ըստ ջրափրկարարի դժբախտ դեպքերի մի մասի պատճառն էլ այն է լինում, որ քամու հետևանքով նավակները հայտնվում են լճի խորքում՝ կենտրոնական մասում և չեն կարողանում  ինքնուրույն ափ դուրս գալ:

Հիշեցնենք, որ 44 հոգանոց ջրափրկարարական խմբի կողմից ծառայություն մատուցվում է Սևանի երեք հանրային լողափերում և փրկարարների թիվը բավականացնում է նշված լողափերում  և կենտրոնական կայանում 24-ժամյա հերթապահություն կատարելու՝ այլ մարզերում դեպքերի  ժամանակ ջրափրկարարական օգնություն ցուցաբերելու համար:

Ի տարբերություն Սևանի ՀՀ այլ ջրային ավազաններում եղել են ջրահեղձության դեպքեր՝ Տավուշում և Սյունիքի մարզերի ջրամբարներից արդեն իսկ դուրս է բերվել 4 դի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել