Tert.am-ը գրում է.

Healthy Living House-ը ներկայացրել է այն սննդամթերքների փունջը, որոնք օգնում են  այրել ավելորդ կիլոգրամները, ուղղել ու հարթեցնել ստամոքսն ու որովայնը:

Կտավատի սերմ: Օրական կես բուռ կտավատի սերմ օգտագործելն օգնում է ազատվել ավելորդ ճարպերից: Այն լրացնում է նաև շաքարի պակասը:

Կոճապղպեղ: Այն շատ օգտակար է մարսողության համար և կարգավորում է նյութափոխանակությունը` նպաստելով ստամոքսի ճարպերի այրմանը:

Կիտրոն:  Կիտրոնաթթուն, որով հարուստ է կիտրոնը, օգնում է այրել որովայնի հատվածի ճարպերը:

Սպանախ: Այն հարուստ է հատկանշական հանքանյութերով և վիտամիններով, որոնց շնորհիվ էլ բարելավում է նյութափոխանակությունը:

Արքայախնձոր: Այն օգնում է հագեցվածության զգացումը երկար պահպանել, քանի որ գործում է որպես ախորժակ «մարող»: Օգնում է վերացնել ճարպային բջիջները:

Ցուցումներ:  Սննդարար նյութերը հնարավորինս շատ ստանալու համար անհրաժեշտ է այս մթերքներն օգտագործել դատարկ ստամոքսին: Օրինակ կարելի է խառնել 1 ճաշի գդալ աղացած կտավատի սերմ, 1 ճաշի գդալ կոճապղպեղ և 2 կիտրոնի հյութ: Լավ խառնելուց հետո պետք  է թողնել խառնուրդը հանգստանա 10 րոպե, ապա հարել այն արքայախնձորի, կես բանանի և սպանախի հոտ ու ըմպել ստացված հյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել