Tert.am-ը գրում է.

Անցած 2-3 տարիներին Թուրքիան այնքան էր կուրացած Սիրայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու մոլուցքից՝ մարդկային, տարածքային ու նյութական ռեսուրսներ տրամադրելով ԻՊ-ի մաս կազմող իսլամիստական խմբավորումներին, որ իր համար տեսանելի չէր, որ ԻՊ-ի համար հենց ինքն է թիրախ:

Tert.am-ի  հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով, թե ինչու հանկարծ Թուրքիան  ԻՊ-ի հետ մտավ բացահայտ առճակատման, ընդհուպ մինչև պատերազմական գործողությունների մեջ:

«Եվ չնայած նրան,  որ Թուրքիան Ասադին տապալելու առումով ընդհանուր շահեր ունի  ԻՊ-ի հետ,  ԻՊ-ի ռազմավարական նպատակների առումով հենց  Թուրքիան է թիրախավորվում  դիտարկելով այն   որպես   և՛  «Իսլամական պետության»՝  Մեծ  Խալիֆայության տարածք, և՛ Սիրային հարակից երկիր»,- ասաց  Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ անցած օրերին տեղի ունեցած ահաբեկչությունը հերթական անգամ ցնցեց թուրքական վերնախավին՝ նրա համար հասկանալի դարձնելով, որ իր սիրախաղը ԻՊ-ի հետ կարող է ճակատագրական լինել , և որ դրանով նաև քրդական  ռիսկերն է ավելացնում:

Եվ սրանից հետո արդեն , ըստ քաղաքագետի,  Թուրքիան  վերջ տվեց ԻՊ–ի հետ իր երկակի խաղին:

Հիշեցնենք, որ  երեկ առաջին անգամ թուրք-սիրիական սահմանին թուրքական բանակըզինված պայքարի մեջ մտավ  «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ   քանի որ  միջազգային հանրությունը շատ գրագետ  որսաց  քաղաքական պահը, երբ Թուրքիան ինքը դարձավ  արդեն ԻՊ-ի ահաբեկչության թիրախը, հիմա արդեն  ստիպված էր համաձայնել , որ իր օդային տարածքը տրամադրվի  դաշնակից երկրների ռազմուժին՝ ԻՊ-ի դեմ գործողությունների համար:

Մի բան, որ հրաժարվում էր անել   նախկինում. 2004-ին Իրաքի կոմպանիայի ժամանակ կամ 2012-ին՝ Սիրիայի դեմ գործողությունների ժամանակ:

«Ի դեպ, արժե հիշել, թե ինչպես անցած տարվա ընթացքում և դրանից առաջ, քանիցս  ՄԱԿ-ի որոշումներ ընդունվեցին ՝ ԻՊ-ի ակտիվները սառեցնելու և  նրա հավաքագրումների դեմ պայքարելու վերաբերյալ, Թուրքիան հապաղում էր կյանքի կոչել միջազգային հանրության և ՛ ընդունված բանաձևերը,   և ՛ դրանց պահանջները»,- ասաց նա:

Ստյոպա  Սաֆարյանը հիշեցրեց նաև, որ  նախորդ տարի Թուրքիան  գրգռեց Արևմուտքին՝ հակաահաբեկչական կազմակերպությունների  ցանկից դուրս դնելով Ալ Քաիդայի  տեղական որոշ ստորաբաժանումների:

Հիշեցնենք, որ  «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ նշել էր , որ Թուրքիային ծանր օրեր են սպասվում,  բախումներ,  որոնք   ունենալու են ձնագնդի էֆեկտ:
«Առավել ևս, չմոռանանք, որ Թուրքիան իսլամական աշխարհի, մասնավորապես ծայրահեղ իսլամիստների կողմից դիտարկվում է որպես դավաճանական պետություն: Դավաճան` մի թիմից մյուս թիմ դարձած»
,- մեկնաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ «դավաճան» բառը, ըստ նրա, ունի ոչ միայն նեղ, այլ ավելի լայն իմաստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել