Ճանապարհային ոստիկանության ճանապարհային գծանշումների բաժինը երբեմն այնպիսի տեղեր է շրջադարձի համար նախատեսված նշումներ կատարում, որ հարց է առաջանում. սթափվել, նո՞ր են այդ կետագծերն արել, թե՞ հիմնականում անսթափ են եղել:

Էրեբունի Զանգվածի Տիտոգրադյան փողոցի (Էրեբունի Հիվանդանոցի փողոց) միջնամասում այդպիսի մի կետագծերի պատճառով վթարներ են տեղի ունենում, այդ մասում փողոցը շատ նեղ է շրջադարձի համար, դրան էլ գումարում ենք կայանված մեքենաները, ու իսկական կարդաբալետը պատրաստ է՝ մեքենան շրջադարձ կատարելու համար առաջ է գնում, հետո նորից ետ է տալիս, որ կարողանա ուղղվել ու շարունակել ճանապարհը, սա կամ հանգեցնում է երթևեկության խաթարմանը լավագույն դեպքում, կամ էլ վթարը պատրաստ է:

Երկրորդ օրինակը Մալաթիա Սեբաստիա փողոցի Երևան Սիթիից մի քիչ ներքև շրջադարձի մասով կարելի է բերել: Այդ շրջադարձից առաջ ճանապարհը կորություն ունի, դրա պատճառով վարորդները շրջադարձ կատարելիս չեն տեսնում ներքևից ընթացող մեքենան, իսկ ներքևից եկողը չի տեսնում շրջադարձ կատարողին, ինքներդ մտածեք՝ ինչի կարող են հանգեցնել այդ կետագծերը:

Հ.Գ. Գիծ կարելի է ամենուր քաշել, եթե 3-4 տարեկան ես, բայց եթե ավելի մեծ ես ու երթևեկության հետ գործ ունես, հիմնականում պետք է գծանշել այն մասը, որտեղ, ըստ հաշվարկների, ամենահարմար վայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել