Իվետա Մուկուչյանը կարող է դա անել, որովհետև ունի գրեթե բոլոր նախապայմանները:

Այս երգչուհին հայկական շոու բիզնեսում միշտ կառանձնանա իր արտաքինով, ոճով ու ձայնով: Նա միշտ վեր է կանգնած բոլոր տեսակ մանր-մունր բաներից, որոնք տեղի են ունենում տեղական սելեբստանում: 

Նա կարծես միանգամից երկու աշխարհներում ապրի՝ հայկական ու եվրոպական՝ միևնույն ժամանակ չպատկանելով ոչ մեկին:

Իվետան միակ երգչուհին է, ով կարող է Սիրուշոյից խլել փոփ դիվայի տիտղոսը, ինչը երբեք չի կարող անել, ասենք, Լիլիթ Հովհաննիսյանը:

1. Գերմանական քամիներ

Այլ բան է ապրել ու ստեղծագործել Հայաստանում, հետո գնալ, աշխարհը տեսնել, մեկ այլ բան է Գերմանիայից գալ Հայաստան: Այս դեպքում Իվետան արդեն ունի մեծ առավելություն, որովհետև նրա համար համաշխարհային երաժշտության գոհարներն ավելի շուտ են հասանելի եղել:

2. Արտաքին

Իվետան սեքսուալ է, գռեհիկ չէ, ունի լավ ճաշակ: Այս առումով նա Սիրուշոյի համար արժանի մրցակին է, ավելին՝ բազմաթիվ ֆոտոշարքերում հինգին գումարածը կարելի է հենց նրա օգտին դնել:

3. Ձայն

Իվետան ֆանտաստիկ ձայնային տվյալներ ունի, նա արտիստիկ է ու համարձակ: Ցանկացած բեմում ու մրցույթում, միանշանակ, կարող է պատվով ներկայացնել Հայաստանը:

4. Տեսահոլովակներ

Իվետայի բոլոր տեսահոլովակները մրցունակ են, նրանք միշտ լավ ձևավորված են, իսկ նրա երգերի գործիքավորումը ոչ մի բանով չի զիջում եվրոպական ստանդարտներին:

Իսկ թե ինչն է նրան խանգարում ավելի արագ հասնել թոփին՝ մտածեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել