Tert.am-ը գրում է.

«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, այսօր մամուլի ասուլիսին ներկայացնելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ կատարված հարցման արդյունքները, տեղեկացրեց, որ հարցվածների 46%–ը պատասխանել է, որ անհրաժեշտ է համարումն այդ փոփոխությունները։

Հարցին, թե տեղյակ եք արդյոք ներկայիս սահմանադրությամբ մեր երկրում կառավարման ինչ ձև է գործում, հարցվածների 27%-ը պատասխանել է «ոչ», 73%-ն ասել է, որ տեղյակ է։

Տեղյակ քաղաքացիների 40%-ը հարցին, թե ինչպիսի կառավարման ձև է գործում, պատասխանել է՝ կիսանախագահական, 11%–ը պատասխանել է՝ խորհրդարանական, իսկ 49 տոկոսը՝ նախագահական:

Ինչ վերաբերում է հարցին , թե տեղյակ են սահմանական բարեփոխումների նախաձեռնություններին, հարցվածների 45%-ը պատասխանել է, թե տեղյակ է, իսկ 51%-ը պատասխանել է՝ ոչ, 5%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցին, թե  կա անհրաժեշտություն սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, հարցվածների 46%–ը պատասխանել է «այո», 38%–ը պատասխանել է «ոչ», իսկ 16%–ը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե կցանկանաք մասնակցել իրականացվող քննարկումներին 27% դրական պատասխան է տվել է։

«Մարդկանց տեղեկացվածությունն այս առումով շատ ցածր է և մինչ հանրաքվեին այս հարցը ներկայացնելը պետք է տեղեկացման լայնածավալ միջոցառումներ իրականացնել, ոչ միայն  բարեփոխումներում նախատեսված դրական և բացասական կողմերը, այլև գործող Սահմանադրության դրական և բացասական կողմերը»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցումը, որին մասնակցել է 1005 մարդ ամբողջ Հանրապետությունից, անցկացվել է 2015-թ. մայիսի 3-15-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել