Մայրաքաղաքի գազալցակայաններում նորից սկսել են «չայեվոյ»-ով աշխատել: Շատ տհաճ է, երբ չես հասկանում, թե ինչու պետք է իր գործն անողին 500 դրամ փող տաս, երբ արդեն գանձապահին վճարել են լիցքավորման համար: Սրանք հարցեր են, որ կարելի է կարգավորել ու ամեն ինչ ավելի քաղաքակիրթ դարձնել, դրա համար վերջնական որոշել եմ այսուհետ մեքենան լիցքավորել Երևան-Աշտարակ մայրուղու լիցքավորման կետերից, որտեղ գազն ավելի էժան է, ու թեյավճար կոչվածը չկա: Զարմանում եմ ուղղակի, թե ինչու համապատասխան ծառայությունները չեն զբաղվում այս հարցերով, զարմանում եմ նաև միլիոններ աշխատող գազալցակայանների տերերի վրա, մի՞թե ձեզ դուր է գալիս, երբ փնթի ու անհասկանալի սպասարկում եք իրականացնում, լավ, միլիոնների մեջ գոնե մի քիչ հարգեք ձեր սպառողներին ու ձեր աշխատողներին, մի քիչ քաղաքակրթվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել