Tert.am–ը գրում է.

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել փոփոխությունները, որոնց համաձայն` վերացվում են ամերիկացի քաղաքացիների համար Կուբա այցելելու մի շարք սահմանփակումներ:

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters գործակալությանը հղումով, բյուջետային հատկացումների կոմիտեն կողմ է քվեարկել Սահմանադրությունում փոփոխություններ անելու համար` վերջնականապես վերացնելով Կուբա այցելելու սահմանափակումը ԱՄՆ քաղաքացիների համար, ինչպես նաև երկրների միջև առևտրային գործարքների սահմանափակումը:

Հաղորդվում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կոնգրեսի վերին պալատի վերջնական հաստատումից հետո:

Հիշեցնենք, որ ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն 50 տարվա մեջ առաջին անգամ բանակցություններ են վարել: Հուլիսի 20-ին ԱՄՆ-ում վերաբացվել է Կուբայի դեսպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել