Tert.am-ը գրում է.

Սոխը, որ մեր ամենօրյա սննդակարգի անբաժան մաս է կազմում` հում, տապակած կամ եփած վիճակում, տարատեսակ հիվանդություններ բուժելու բնական դեղամիջոց է, ինչպես օրինակ` գլխացավի, հազի, ջերմությունն իջեցնելու համար: Սոխի օգտագործման եղանակները տարբեր խնդիրների դեպքում ներկայացնում է Healthy Life Tricks-ը:

Սոխի շերտեր

1. Գլխացավի, այտուցների, ականջի ցավի և մրսածության ժամանակ բորբոքվածությունը կարելի է բուժել` կլոր շերտերով կտրատած սոխը ցավոտ հատվածին դնելով:

2. Մարմնի բարձր ջերմության համար կտրատած սոխը դնում ոտքերին:

3. Քթի արյունահոսության ժամանակ կտրատած սոխը դնում են պարանոցին:

4. Եթե վայրի կենդանի է կծել, ապա սոխը կարող եք դնել վերքի վրա:

5. Բշտիկների կամ ցանի պարագայում, սոխն աղում են, խառնում այն մի փոքր ձիթապտղի յուղի հետ և դնում կարմրած հատվածին` 1-2 ժամ:

Սոխի հյութը

1. Սոխը կտրատում են մանր կտորների և ճզմելով քամում հյութը: Թոքերի բորբոքման ժամանակ խառնում են այդ հյութը մեկ ճաշի գդալ մեղրի հետ և խմում օրական 2-3 անգամ:

2. Մազաթափությունը կանխելու համար գլխամաշկը մերսում են սոխի հյութով:

3. Ուժեղ հազը կարելի է բուժել սոխի հյութով` ջրով բացած: Այս եղանակը կարելի է կիրառել աղիները մաքրելու համար:

Եփած սոխ

1. Հաճախամիզության կամ խոցերի բուժման համար մեկ սոխ կտրատում են, խառնում այն 200 մլ ջրի հետ և 1 ճաշի գդալ մեղր ավելացնում: Ապա եփում խառնուրդը 2 մլ գինով և խմում  ժամը մեկ` 1 ճաշի գդալ:

Խորոված սոխ

1. Եթե արյան մակարդման հետ խնդիրներ կան, պետք է ամեն օր ձիթապտղի յուղով տապակած մեկական սոխ ուտել` կեսօրին և երեկոյան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել