Վաղը Թումոյի մեկշաբաթյա ճամբարին մասնակցող սահմանամերձ գյուղերի երկրորդ խմբի վերջին օրն է Թումոյում:
Մեկ շաբաթ առաջ նույն օրն առաջին խումբը` Չինարի և Մովսես գյուղերի երեխաներն, իրենց մեկշաբաթյա աշխատանքների արդյունքները ներկայացրեցին: Ցուցադրում էին իրենց ստեղծած ֆիլմերը, իրենց ծրագրավորած ռոբոտները, խաղերի մոդելավորումը, լուսանկարանած նկարները և այլն: Երեխաները հուզվում էին, բայց ես իրենցից պակաս չէի հուզվել: Դա վերջին զանգի պես մի բան էր: Միշտ ուզել էի իմանալ, թե ինչ է զգում դասղեկը, երբ իր դասարանն ավարտում է դպրոցը: Այդ օրը ես զգացի:

Վաղը երկրորդ խումբն է ներկայացնելու մեկշաբաթյա ուսուցման արդյունքները: Վաղը երկրորդ «դասարանիս վերջին զանգն ա»: 
Այդ ամենը բառերով աննկարագրելի է, դա զգալ է պետք...

Նրանք կավարտեն ու կվերադառնան իրենց հայրենի գյուղեր, իսկ ես պետք է մնամ այստեղ ու գտնեմ միջոցներ իրենց համար Թումոյում ուսման շարունակությունն ապահովելու համար, որովհետև նրանք պետք է շարունակեն իրենց ուսումը, որովհետև վաղը նրանք ավարտում են «Թումո դպրոց-ճամբարը», որին պետք է հաջորդի Թումո «ԲՈՒՀ»ը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել